ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Մարդը որոշում է, Աստված` տնօրինում

Մարդը որոշում է, Աստված` տնօրինում
02.02.2016 | 11:02

Մեր տեղեկություններով` վերջին շրջանում բավականին վատացել են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Հովիկ Աբրահամյանի նախկինում շատ ջերմ հարաբերությունները: Ճիշտ է, հենց Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ունեցող, ՀՀ ոստիկանապետ դառնալու մեծ ցանկություն ունեցող նախկին ՕԵԿ-ականը դառնա «սուպեր» նախարար, և նրանով «փոխարինվի» Վլադիմիր Գասպարյանը, բայց, ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված` տնօրինում, «յուզգյարների» հարաբերություններում մեծ հողանցում է կատարվել: Զի կա «սուպեր» նախարարի ժամանակ և կա Զորավարի ժամանակ։ Սերժ Սարգսյանը դաշնակցության հետ քննարկել է ՏԿԱԻՆ-ը երկատելու հնարավորության հարցը: Եվ քանի որ սույն երկատումն անխուսափելի էր, ու ՏԿ-ն տրվելու էր ՀՅԴ-ին, այն էլ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, իրեն հատուկ ճարպկությամբ Հովհաննես Արգամիչը «լքել» է Արմեն Երիցյանին և թեքվել Դավիթ Լոքյանի կողմը, ում հետ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ է, իսկ կրտսեր Լոքյանն էլ կրտսերաբար խորհուրդներ է տալիս, որպես վարչապետի սանիկ-խորհրդական:
Սակայն այս ամենում մեկ «բայց» էլ կա. «դաշնակչության» առաջամարտիկ Հրանտ Մարգարյանի և Լոքյան Դավիթի հարաբերություններն էլ այն չեն, իսկ ընկեր Հրանտը Սերժ Սարգսյանի հարգանքը վայելող գործիչ է, ու ստացվում է, ՀՅԴ-ի հետ էլ Արգամիչը, փաստորեն, այն չէ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ